«Բլեքբերն»-ը նախատեսում է այսօր սկսել բանակցությունները «Տոտենհեմ»-ի նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի հետ:
65-ամյա մասնագետը իր պատրաստակամությունն է հայտնել սկսել բանակցությունները Չեմպիոնշիպում հանդես եկող ակումբի հետ, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրը նշում է, որ ի սկզբանե Ռեդնապը հույս ուներ գլխավորել ԱՊԼ-ում անհաջող մեկնարկած «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ը, սակայն լոնդոնյան ակումբը չի ցանկանում հեռացնել իր ներկայիս գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին:
Իսկ ահա «Բլեքբերն»-ում այդ պաշտոնը թափուր է մնացել սեպտեմբերից, երբ հեռացվեց Սթիվ Քինը: Ներկա պահին թիմը Չեմպիոնշիպում ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում:






































