Մադրիդի «Ռեալ»-ի մարզական տնօրեն Միգել Պարդեսան հայտարարեց, որ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն երջանիկ է «Արքայական ակումբ»-ում չի պատրաստվում լքել Պիրենեյան թերակղզին:
Պարդեսան վստահ է, որ Ռոնալդուն դեռ բազմաթիվ հաղթանակներ կպարգևի «Ռեալ»-ին.
«Ռոնալդուն գոլեր է խփում և հաղթանակներ պարգևում մեր թիմին: Նա շատ արդյունավետ ֆուտբոլիստ է: Ռոնալդուն երջանիկ է մեր թիմում և չի պատրաստվում հեռանալ: վստահ եմ, որ նա կշարունակի գոլեր խփել, իսկ «Ռեալ»-ը բազմաթիվ տիտղոսներ կնվաճի»,- հայտարարեց Պարդեսան:








































