Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ասոցացման համաձայնագրից հետո Հայաստանը ձեռք կբերի ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ

Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը վերաբերում է 29 գլուխների: Դրանք կարող էին բանակցվել 8, 10, 12 բանակցային փուլում: Սակայն անցյալ ուրբաթ օրը ավարտվեց բանակցային գործընթացի 10-րդ փուլը, որտեղ կողմերը ֆիքսեցին, որ Ասոցացման համաձայնագրի փաստաթղթից ունեն 28 բանակցված գլուխ, 29-րդ գլուխը, որը վերաբերում է խորը և համապարփակ առևտրի գոտուն, դեռ բանակցված չէ:

Հենց այս վերջին՝ 29-րդ գլուխը բավականին ծավալուն գործընթաց է, քանի որ վերաբերում է ոչ միայն Հայաստանի ամբողջ տնտեսությանը, այլև տեխնիկական մի շարք կանոնակարգերի: Այս մասին «Առաջին լրատվական»-ին Բրյուսելից տեղեկացրեց «Հայաստանի եվրոպացի ընկերներ» կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանը՝ խոսելով Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի և բանակցային 29-րդ գլխի մասին:

Ըստ Ս. Ղազարյանի՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին Հայաստանին կտա Եվրոպական շուկա ազատ մուտք գործելու իրավունք, քանի որ հայաստանյան արտադրության ապրանքատեսակներն այսօր կա՛մ չեն կարող ներմուծվել Եվրոպական երկրներ, կա՛մ կան ապրանքատեսակներ, որոնք Եվրոպական շուկա են ներմուծվում տուրքերով:

Սարգիս Ղազարյանը բացատրեց, որ այս գլխի շուրջ բանակցությունների հաղթահարման դեպքում հայկական ընկերությունները Եվրոպական շուկայում կաշխատեն այնպես, ինչպես եվրոպականները: «Սա մեծացնում է, լիբերալիզացնում հայկական շուկան: Սա ծայրահեղ կարևոր դրույթ է Հայաստանի համար՝ տնտեսական և սոցիալական նկատառումներով: Այսինքն՝ ԵՄ-ն ասում է.«Եթե կարողանաք ռեֆորմներ իրականացնել, մենք ձեզ կտանք եվրոպական շուկայի մուտք՝ հավասար եվրոպական արտադրողին»:

Սկսվում է մի գործընթաց, որն ունի երկու միջավայր, մեկը՝ կա արտաքին առավելություն, Հայաստանը դառնում է ազատ ավելի հրապուրիչ, որովհետև լիբերալ է և այլն, մյուս կողմից՝ կարողանում է հայկական ընկերությունը արտահանել եվրոպական ներքին շուկա, մյուս կողմից՝ ներքին առավելությունն է առաջանում, քանի որ մեծանում է շուկայի չափը»,- մեկնաբանեց «Հայաստանի եվրոպացի ընկերներ» կազմակերպության ավագ գիտաշխատողը՝ ավելացնելով, որ Հայաստանի պարագայում խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին շուկայի ռեֆորմի մասին է:

Սարգիս Ղազարյանն ընդգծեց, որ գործընթացը բավական բարդ է, սակայն դրական է՝ վերջում կլինի հրաշալի արդյունք: Նա նաև ասաց, որ Հայաստանի համար միգուցե այս գլխի բանակցությունն ինչ–որ կերպ հեշտ լինի, քանի որ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, հետևաբար ԵՄ պայմանների մի կարևոր մաս՝ լինի դա որակական, քանակական, թե օրենսդրական, մի քանի քայլ արված է Հայաստանի կողմից:

«Բանակցող հայաստանյան կողմը նպատակ ունի այս գլխի բանակցություններն ավարտել 2013 թվականին: Այս րոպեին խոչընդոտ չեմ տեսնում, որ բանակցություններից հետո անմիջապես ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը: Օրինակ՝ Ուկրաինան խոչընդոտ ունեցավ, մինչև հիմա ուժի մեջ չի մտնում համաձայնագիրը Տիմոշենկոյի ազատազրկման պատճառով: Հայաստանում նման խնդիր որևէ ոլորտում չեմ տեսնում»,- հստակեցրեց Սարգիս Ղազարյանը:

Հարցին, թե Ասոցացման համաձայնագիրը ի՞նչ է տալու Հայաստանին՝ նա պատասխանեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները տարածաշրջանային առանցքում այսինքն՝ Արևելյան համագործակցության առանցքում բարձրանալու են՝ հասնելով այն մակարդակի, որի հաջորդ քայլը ԵՄ անդամակցության թեկնածու երկրի ստատուսն է: «Նպատակները քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրացիան են ԵՄ համակարգ»,- ընդգծեց Սարգիս Ղազարյանը:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարն ու Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի վարչության գլխավոր տնօրենը Բրյուսելում նախաստորագրեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը, որը Ասոցացման համաձայնագրի բանակցային գլուխներից մեկն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում