Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Եղեգնաձոր-Ջերմուկ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 35-ամյա Արթուր Հակոբյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի 18 ՕՕ 315 համարանիշի և 53-ամյա Մուշեղ Խանամիրյանի «ԶԻՍ 157» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով «ՈՒԱԶ»-ի ուղևորներ՝ 18-ամյա Արմինե Գրիգորյանը, 19-ամյա Գագիկ Դավթյանը, 14-ամյա Գևորգ Դավթյանը, 26-ամյա Արփինե Դավթյանը և 52-ամյա Ասյա Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:











































