Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հատուկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 911 համարին զանգերի քանակն անցել է 10 հազարը՝ կես ժամվա ընթացքում: Դրա հետ կապված, ծառայությունը չի կարողանում հասցնել բոլոր անհանգստացած քաղաքացիների պահանջները կատարել:
Ինչպես հաղորդում է The New-York Times-ը` զանգերի մեծ թիվը պոտենցիալ վտանգավոր իրավիճակ է ստեղծում, քանի որ ծառայությունները ժամանակ են կորցնում հարցերին պատասխանելու վրա, որոնք կապ չունեն կյանքին սպառնացող վտանգի հետ:
Դրա հետ մեկտեղ արդեն ամենաքիչը 13 զոհ կա ԱՄՆ-ում և Կանադայում: 12-ը մահացել են ԱՄՆ-ում, իսկ մեկը` Կանադայում:
ԱՄՆ-ում շարունակվում են փոթորկին դիմավորելու նախապատրաստական աշխատանքները: Բրոդվեյում փոթորկի պատճառով 40 թատրոններ հետաձգել են այսօրվա ներկայացումները` հաղորդում է Associated Press-ը: Բրոդվեյան լիգան հետաձգել է շոուն` նշելով, անվտանգության կաննոների և հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման մասին:
Իրենց աշխատանքն են դադարեցրել տեղի սակարանները (բիրժաները): Մասնավորապես, առևտուր չի կայանա NYSE-ում և NASDAQ-ում: NYSE Euronext օպերատորը նախապատրաստում է արտահերթ պլան, եթե փոթորկի հետևանքով սակարանի շենքը վնասվի:
Նյու Ջերսի նահանգի ատոմակայանում տագնապ է հայտարարվել՝ փոթորկի հետ կապված: Ատոմակայանի ղեկավարությունը, փորձագետները անհանգստանում են, որ փոթորիկը կարող է խախտումներ առաջացնել ատոմակայանի աշխատանքում:







































