Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են մնալ լավ: Այս մասին այսօր Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը.
«Երկու երկրների ժողովուրդների ավանդույթների ու հայացքների ընդհանրությունները հնարավորություն են ստեղծում երկկողմանի կապերի հետագա ընդլայնման համար: Երկրորդական նշանակության մի շարք հարցերի շուրջ Թեհրանի ու Բաքվի տարբեր մոտեցումները չպետք է ազդեն երկկողմանի կապերի վրա:
Ինչ վերաբերում է Կասպից ծովի բնապահպանական խնդիրներին, ապա այդ հարցը գտնվում է մերձկասպյան երկրների խիստ վերահսկողության տակ, նավթային ընկերություններն իրենց գործունեության ժամանակ խստապես պահպանում են բնապահպանական նորմերը»:











































