Միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալությունն իջեցրել է ՎՏԲ-ի, «ՎՏԲ Կապիտալի», «ՎՏԲ-Լիզինգ Ֆինանսի», «ՎՏԲ Լիզինգի», Մոսկվայի բանկի և «ՎՏԲ Ապահովագրության» երկրաժամկետ վարկանիշերը՝ «BBB»-ից հասցնելով «BBB-»-ի: Այս մասին ասվում է գործակալության մամլո հաղորդագրությունում՝ փոխանցում է Vesti-ն:
Վարկանշային կանխատեսումները «բացասական» են:
Այդ ընկերությունների կարճաժամկետ վարկանիշերը, բացի ապահովագրողից, նվազեցվել են՝ «A-2»-ից հասցվելով «A-3»-ի:
Ընկերությունների վարկանիշերի վերանայումը հաջորդել է Ռուսաստանի Դաշնության սուվերեն վարկանիշերի վերանայմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին S&P-ն իջեցրել է արտարժութային պարտատոմսերով Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշը՝ «BBB»-ից դարձնելով «BBB-»:











































