Լոնդոնում սկսվել է մետրոպոլիտենի աշխատակիցների՝ վերջին տարիների ամենախոշոր գործադուլը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բողոքի ակցիան սկսվել էր երկուշաբթի ժ. 21:00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 00:00-ին) և կտևի 48 ժամ:
Նշված ժամանակահատվածում մետրոյի գնացքները պետք է շարժվեն բավական ուշացումներով, իսկ որոշ ուղղություններով կայարանների սպասարկումը ընդհանրապես կդադարեցվի:
Բացի այդ՝ ապրիլի 29-ին, Երևանի ժամանակով ժ. 06:00-ից, սկսվել է ճեպընթաց գնացքի աշխատակիցների գործադուլը, որոնք ուղևորներին հասցնում էին «Հիդրոու» օդանավակայան:
Լոնդոնի մետրոյի աշխատակիցների գործադուլի երկրորդ փուլը կսկսվի մայիսի 5-ին: Այն ընդհանուր առմամբ կտևի 5 օր:
Գործադուլի մասնակիցները իրենց բողոքն են հայտնում կառավարության որոշման դեմ, համաձայն որի՝ նախատեսվում է կրճատել մետրոյի տոմսարկղերը, հետևաբար նաև՝ աշխատակիցներին:








































