Ալյասկայի նախկին նահանգապետ և 2008-ին ԱՄՆ փոխվարչապետի թեկնածու Սառա Փեյլինը, խոսելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ահաբեկչության դեմ պայքարի քաղաքականության մասին, նշել է, որ Օբամայի վարչակազմը «դայակություն է անում թշնամուն»: Այս մասին հաղորդում է The Indenpendent-ը:
Փեյլինը հայտարարել է, որ Սպիտակ տունը «վախենում է ահաբեկիչներին անհարմար դրության մեջ դնել», այնինչ, նրա տեղեկություններով՝ ոմանք արդեն ջիհադ են պատրաստում:
«Եթե ես լինեի իշխանության գլուխ, նրանք կիմանային, որ իրենց կմկրտեն ջրախեղդ անելով»,- ասել է նա:










































