Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2010թ. առաջին կիսամյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները, 2009թ. երկրորդ կիսամյակի համեմատ, աճել են 6.2%-ով, իսկ 2009թ. առաջին կիսամյակի համեմատ` 1.3%-ով: Սա երևում է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալներից: Նկատենք, որ գների այս աճն ուղեկցվել է անշարժ գույքի օտարման գործարքների նվազմամբ: