Մեծ Բրիտանիայում փողեր լվանալու վերաբերյալ քրեական հետաքննություն է սկսվել, որը ենթադրաբար, կապված է Ուկրաինայում կոռուպցիայի հետ: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով հատկապես խոշոր չափերի ավազակության դեմ պայքարի բրիտանական բյուրոյին (SFO):
«SFO-ի տնօրենը քրեական հետաքննություն է սկսել Ուկրաինայում կոռուպցիայի հետևանքով փողերի հնարավոր լվացման հետ կապված: Այդ գործի հետ կապված` SFO-ն Մեծ Բրիտանիայում մոտ 23 մլն դոլար ակտիվների սառեցման օրդեր է ստացել: Գաղտնիությունից ելնելով` ներկա պահին մենք ոչ մի հավելյալ մանրամասներ չենք կարող հայտնել»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:











































