Հայտնի է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Չելսի» – «Ատլետիկո» պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպումը սպասարկելու է իտալական մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Ռիցոլիի կատարմամբ:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին մրցավեճը Մադրիդում ավարտվել է 0:0 հաշվով: Պատասխան խաղը կայանալու է առաջիկա չորեքշաբթի օրը:







































