Մյունխենի «Բավարիա»-ի նախկին նախագահ Ուլի Հյոնեսն իր վերջին օրերն է անցկացնում ազատության մեջ:
Գերմանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչից անմիջապես հետո նա տեղափոխվելու է բանտախուց: Մայիսի սկզբին նա այդ մասին ծանուցագիր է ստանալու:
Հիշեցնենք, որ 27.2 մլն եվրոյի չափով հարկերի վճարումից խուսափելու համար Հյոնեսը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման:








































