Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանի հաշվին գործարքը կարող է լինել ոչ թե Արևմուտքի և Ռուսաստանի, այլ Ռուսաստանի և Թուրքիայի միջև

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան, Ժնևում օրեր առաջ ավարտվեցին Ուկրաինայի շուրջ քառակողմ բանակցությունները, որոնց արդյունքներով Ուկրաինայում լարվածության նվազեցման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց: Մի շարք միջազգայնագետներ ասացին, որ նման պայմանավորվածությամբ Արևմուտքը Ուկրաինան հանձնեց Ռուսաստանին: Ուկրաինայի շուրջ նման պայմանավորվածություններն ինչպե՞ս կանդրադառնան ավելի պակաս ազդեցություն ունեցող ԱլԳ երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

-Ինչ վերաբերում է Ուկրաինան Ռուսաստանին հանձնելուն` ես այդքան հոռետես չեմ: Իհարկե, Ռուսաստանը պայմանավորվածությունները հարգելու ցանկություն չունի, ինչպես նաև կաշկանդված չէ ժողովրդավարական պրոցեդուրաներով` ի տարբերություն ԱՄՆ-ի և ԵՄ-ի անդամ երկրների, այսինքն՝ կարող է արագ գործել միանձնյա ընդունվող որոշումների հիման վրա: Սակայն պատժամիջոցների մեխանիզմը գործում է` թեկուզ առայժմ դանդաղորեն: Խիստ կարևոր է նաև Ուկրաինայի դիրքորոշումը և ինքնապաշտպանության դիմելու պատրաստակամությունը. Յանուկովիչի կառավարման շրջանում եղած թալանի հետևանքով փաստորեն կազմալուծված բանակն այժմ վերակազմավորման փուլում է` աշխարհազորի կազմավորման հետ մեկտեղ: Առայժմ լրջագույն խնդիր է մնում բանակում և իրավապահ մարմիններում ռուսական գործակալների առկայությունը, այդ ուղղությամբ էլ է բարդ աշխատանք պահանջվում:

Մոլդովայի վիճակը Ռուսաստանի հետ անմիջական սահմանի բացակայության շնորհիվ համեմատաբար բարվոք է` չնայած տեղի ունեցող սադրանքներին, քանի որ Ուկրաինայի տարածքում լայնածավալ առաջխաղացման դեպքում Ռուսաստանն արդեն իրական պատժամիջոցների կենթարկվի: Վրաստանն ավելի բարդ վիճակում է, քանի որ Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածք ներխուժելը և խովովակաշարերի նկատմամբ վերահսկողություն հաստատելը բավականաչափ հնարավոր սցենար է:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին՝ ՀՀ-ն ինքնամեկուսացվել է կոռումպացված իշխանության կողմից, որի համար ավելի նախընտրելի է Ռուսաստանի վասալի կարգավիճակը, քան ժողովրդավարացումը և օլիգարխիկ համակարգը թուլացնող բարեփոխումները: Դրա հետևանքով Հայաստանն օբյեկտի է վերածվել, և եթե ընդունենք, որ հնարավոր է Հայաստանի հաշվին գործարք` այն կարող է լինել ոչ թե Արևմուտքի և Ռուսաստան, այլ Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

-Ընդհանրապես, Արևմուտքի դիրքորոշումն ինչպե՞ս եք գնահատում, և ի՞նչ գործոններով է այն այսօր պայմանավորված, ի՞նչն է ետ պահում Արևմուտքին ավելի վճռական քաղաքականությունից:

-Արդեն նշել եմ ժողովրդավարական պրոցեդուրաների հանգամանքը` ԱՄՆ-ի կառավարությունը պետք է Կոնգրեսից հավանություն ստանա, այնուհետև ՆԱՏՕ-ն պետք է կոնսենսուսով որոշում կայացնի: Միաժամանակ ԵՄ-ի մի շարք երկրներում դեպի Ռուսաստան արտահանմամբ շահագրգռված գործարար շրջանակներն են լծված լոբբիստական գործունեությանը, երբեմն էլ ուղղակի կոռուպցիոն կամ ռուսական հատուկ ծառայությունների լծակներն են աշխատում: Ամեն դեպքում, Արևմուտքի ավելի սկզբունքային և լայնածավալ գործողությունների կարիքը կա:

-Ի՞նչ դասեր պետք է առնեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, հատկապես Արևմուտքի քաղաքականությունից, բոլոր այն երկրները, որոնք իրենց ապագան ինչ-որ առումով կապում են ՌԴ-ի հետ թե՛ ՄՄ-ում և թե՛ ՄՄ-ից դուրս:

-Նրանք պետք է հասկանան, որ Ռուսաստանի տրամադրած երաշխիքներն արժեք չունեն. Ղրիմի բռնազավթումը և Ուկրաինայի արևելքում ծավալվող ռուսական ագրեսիան հենց դրա ապացույցն են: Իրենց ապագան Ռուսաստանի հետ կապող փոքր երկրները մշտապես լինելու են ինքնիշխանությունը կորցնելու և ռուսական քաղաքականության գործիքի վերածվելու սպառնալիքի ներքո, իսկ ավելի խոշորները, ինչպես, օրինակ, Ղազախստանը, գտնվելու են ռուսական շանտաժի սպառնալիքի ներքո` մասնավորապես խոշոր ռուսական համայնքի առկայության պատճառով:

-Արևմուտք-ՌԴ ընդհատակյա հակամարտության ընթացքում ՌԴ-ն տաքացնում է տարածաշրջանային տարածքային հակամարտությունները, ինչպիսին Մերձդնեստրն է, կան խոսակցություններ նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Բացառո՞ւմ եք, որ ռուսական էքսպանսիայի հաջորդ ուղղությունը կլինի Անդրկովկասը, և Ղարաբաղի շուրջ նման կանխատեսումները որքանո՞վ են իրատեսական:

-Հնարավոր չէ դա բացառել, քանի որ Հարավային Կովկասն առհասարակ միակ տարածաշրջանն է, որտեղ Ռուսաստանը բավականաչափ լծակներ ունի ապակայունացման և նավթի գնի աճ ապահովելու համար: Արդեն նշել եմ Վրաստան ներխուժելու հնարավորության մասին, իսկ մյուս տարբերակը հայ-ադրբեջանական լայնածավալ բախում հրահրելն է, որի ընթացքում պետք է վնասվեն խողովակաշարերը և այլ ենթակառուցվածքներ, ինչից հետո Ռուսաստանը որպես «խաղաղարար» հանդես գալու հնարավորություն կստանա: Այդ երկու սցենարներից յուրաքանչյուրը Ռուսաստանին թույլ է տալիս ավելացնել կենսական անհրաժեշտություն ունեցող նավթային եկամուտները և ամբողջ Հարավային Կովկասի, նաև Աֆղանստանից տարանցիկ ուղու նկատմամբ վերահսկողություն հաստատել` միաժամանակ ՆԱՏՕ-ին զրկելով դեպի Կենտրոնական Ասիա ճանապարհից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում