«Ուրբաթ օրը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են դեկտեմբերին կայանալիք ՀՀԿ համագումարի կազմակերպչական, աշնանային գյուղատնտեսական, ինչպես նաև ներքաղաքական հարցեր: Սերժ Սարգսյանը ներկաներին հասկացնել է տվել, որ ԲՀԿ-ի պահով վիճակը դեռ անորոշ է, չնայած այն հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանի քավորությամբ երկու շաբաթ առաջ նախագահին ասել էր, որ 99 տոկոսանոց աջակցությունը դարձել է հարյուր տոկոսանոց»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Հովիկ Աբրահամյանի տրամադրությունն այդ օրը բավականին բարձր է եղել, ցանկացել է ներկաներին ցույց տալ, որ ամեն ինչ շատ լավ է, իր առջև դրված խնդիրն էլ լուծված է: Այնուհանդերձ, ՀՀԿ-ականներն աջուձախ հոխորտում են, թե` Ծառուկյանը ստորագրեց` լավ, չստորագրեց` ավելի լավ: Ընդ որում, ոչ միայն բոլոր պորտֆելները ՀՀԿ-ին մնալու և ԲՀԿ-ի «կապրիգները» տանելու «կոշմարից» դուրս գալու, այլ ԲՀԿ-ի կյանքը փոխադարձ «կոշմարի» վերածելու առումով: «Հասկանալի չէ՞, որ մեր համբերությունն էլ սահման ունի»,- բազմանշանակ ասաց ՀՀԿ ծերակույտի մի ներկայացուցիչ»:







































