Արգենտինայի Էկոնոմիկայի նախկին նախարարը կանգնել է դատարանի առջև՝ իր գրասենյակի զուգարանում խոշոր չափի կանխիկ գումար հայտնաբերելու գործով:
Դատարանում Ֆելիսա Միչելին հրաժարվել է ցուցմունք տալ՝ հայտարարելով որ իր մեղքը չի ընդունում:
Միչելին իր պաշտոնը թողել է հինգ տարի առաջ, երբ ոստիկանությունը նրա գրասենյակում հայտնաբերել էր մի ծրար, որը պարունակում էր 64 հազար դոլար։ Նա հայտարարել էր, որ այդ գումարը իր եղբայրն է թողել, ով պատրաստվում է անշարժ գույք ձեռք բերել:
Դատախազները ենթադրում են, որ այդ գումարը կարող է անօրինական ճանապարհով ձեռք բերված լինել: Կասկած է հարուցում նաև այն փաստը, որ այդ գործով ոստիկանության առաջին զեկույցը ոչնչացվել է:











































