«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, որ իր թիմը դեռ նպատակ ունի տիտղոս նվաճել: Նշենք, որ «Վիլյառեալ»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո կատալոնացիները զիջում են «Ատլետիկո»-ին 4 միավոր:
«Լավ խաղ ստացվեց, բայց առաջին խաղակեսի վերջնամասում ազդեցություն ունեցավ հանդիպման հետագա ընթացքի վրա: Ավելի դժվար իրավիճակում հայտնվեցինք, երբ հաշիվը դարձավ 2:0:
Այս հաղթանակից հետո կարող ենք հուսալ, որ չեմպիոն կդառնանք: Իհարկե, որքան քիչ խաղ է մնում, այնքան մեր խնդիրը բարդանում է: Գիտենք, որ սխալվելու իրավունք չունենք»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:







































