Անհամբեր սպասում եմ մայիսին Լոս Անջելեսում ամերկահայ համայնքի և Հյուսթոնում ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքի հետ հանդիպումներին՝ քննարկելու ղարաբաղյան հարցը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, նա գրել էր. «Անհամբեր սպասում եմ Վարշավային, որտեղ համանախագահները պետք է հանդիպեն կողմերի հետ՝ քննարկելու ղարաբաղյան խնդրին առչվող հաջորդ քայլերը»:








































