Մակեդոնիայի խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպությունը՝ Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցությունը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը: Իր հերթին, պետության գործող նախագահ Գեորգի Իվանովը հաղթում է նախագահական ընտրություններում:
99% ընտրատեղամասերի ընտրաթերթիկների հաշվարկից հետո իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 42.27%-ը: Ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միությունը երկրորդ տեղում է՝ 22.8%: Նախագահ Գեորգի Իվանովը հաղթում է՝ հավաքելով ընտրողների ձայների 56%-ը, իսկ նրա մրցակից Ստևո Պենդարովսկին հավաքել է ձայների 39.49%-ը:
Սոցիալ-դեմոկրատները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք անցկացվել են ժողովրդավարական նորմերի խախտումներով: Կուսակցության ղեկավար Զորան Զաևի խոսքով՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները գնել են ընտրողների ձայները և նախընտրական քարոզարշավին ներգրավել են հոգևորականների: Դիտորդների խոսքով՝ եղել են քվեարկության կարգի խախտման առանձին դեպքեր, որոնք, սակայն, չէին կարող որոշիչ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա:







































