Իրանը «վեցյակի» հետ չի քննարկի երկրում բալիստիկ հրթիռների արտադրության հարցը և թույլ չի տա միջամտություն երկրի պաշտպանական ծրագրին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ՝ հայտնում է FARS գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ Իրանը բալիստիկ հրթիռներ է արտադրում պաշտպանության նպատակով, և այդ թեման չի ներառվի «վեցյակի» երկրների հետ քննարկմանը:
«Որևէ այլ թեմա՝ բացի Իրանի խաղաղ միջուկային ծրագրից, չի քննարկվի բանակցությունների ընթացքում»,- ասել է նա:








































