Կատալոնական «Բարսելոնա»-ի բասկետբոլային թիմի ավագ Խուան Կառլոս Նավարոն «Բարսելոնա»-ի ֆուտբոլային թիմի խաղացող Լիոնել Անդրես Մեսսիին համեմատել է համաշխարհային բասկետբոլի լեգենդ Մայքլ Ջորդանի հետ:
«Նրանք շատ նման են: Հաղթանակի հասնելու մեծ տենչով ու մրցանակների ծարավով, որ երբեք չեն հագենում»,- ասել է բասկետբոլիստը:
Իսկ ահա կատալոնացի թենիսիստ Սերխի Բրուգերան Մեսսիի մասին այսպես է արտահայտվել. «Մեսսին խաղում է Ռոջեր Ֆեդերերի նման՝ միաժամանակ ունենալով Նադալի բնավորությունը»:







































