Թուրինի «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստ Արտուրո Վիդալը չի կարողանա մասնակցել թիմի՝ «Բոլոնիա»-ի դեմ կայանալիք հանդիպմանը: Չիլիի հավաքականի խաղացողը «Կատանիա»-ի դեմ խաղին չորրորդ դեղին քարտն ստացավ առաջնությունում ու չի կարողանա օգնել թիմին հաջորդ խաղին որակազրկման պատճառով:
Նշենք, որ Վիդալին այդ դիրքում կփոխարինի Փոլ Պոգբան:







































