Հոկտեմբերի 29-ին, ժամը 17.13-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 11/1 շենքի 4-րդ բնակարանի բնակչուհի` 1996 թ. ծնված Թ. Սարգսյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:








































