Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Մորաքրոջը սպանե՞լ էր, թե՞…

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արամ Դիլանյանի գործի դատաքննությունը: 43-ամյա Դիլանյանը մեղադրվում է մորաքրոջը՝ 76-ամյա Սվետլանա Գրիգորյանին դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դիլանյանը բնակվում էր մորաքրոջ տանը՝ Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի բնակարաններից մեկում: Հենց այդտեղ էլ՝ իր մահճակալի մոտ ընկած էր եղել Սվետլանա Գրիգորյանի դիակը: Դեպքի օրը՝ 2011 թվականի հունիսի 3-ին, Արամ Դիլանյանը ալկոհոլ էր օգտագործել: Նրան առաջադրված մեղադրանքը ձևակերպված է այսպես. «Կենցաղային հարցերի շուրջ ձևավորված անբարեհաճ փոխհարաբերությունների պատճառով Արամ Դիլանյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, սպանելու դիտավորությամբ բռունցքներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողին», պատճառել բազմաթիվ վնասվածքներ, որոնք հանգեցրել են տարեց կնոջ մահվանը:

Այսօր դատական նիստին ներկա էին Դիլանյանի սակավաթիվ բարեկամները: Բոլորն էլ միահամուռ պնդեցին, թե Արամը մարդասպան չէր կարող լինել, նա սոսկ չէր բնակվում տարեց ու ծանր հիվանդ մորաքրոջ բնակարանում, այլ հոգ էր տանում նրան, խնամում էր, դիմանում ծանր բնավորություն ունեցող կնոջ քմահաճույքներին ու անհիմն կասկածամտությանը: Կանայք ենթադրում էին, որ Արամը ամենաշատը կարող էր անզգուշաբար, առանց վնասելու դիտավորության հրած լինել մորաքրոջը: Տարեց կնոջը հարվածելու, առավել ևս բռունցքներով ու ոտքերով նրան մահացու հարվածներ հասցնելու ունակ չէր նա, ինչքան էլ որ խմած լիներ: Բարեկամուհիները 43-ամյա Արամին «էն խեղճ էրեխեն» էին ասում:

Դիլանյանի հորաքույրն ասաց, թե Արամն իրենց տուն այցելելիս ասես ասեղների վրա լիներ, անընդհատ նայում էր ժամացույցին, ասում էր՝ գնամ, մորաքրոջը կերակրելու ժամն է: Արամը ոչ միայն կերակրում էր մորաքրոջը, այլև հետևում էր նրա հիգիենային: Նա լավ էր ճանաչում մորաքրոջը, գիտեր նրա բնավորությունը և, ինչքան էլ զայրացած լիներ, սպանելու աստիճանի իրեն չէր կորցնի:

Ըստ բարեկամուհիների՝ Արամի կյանքում անհաջող շրջան էր սկսվել այն պահից, երբ բանկերից մեկին պարտքեր էր կուտակել: Բնակարանը տանուլ չտալու համար վաճառել էր: Կինն ու երեխաները գնացել էին կնոջ հայրական տուն, իսկ Արամը օթևանել էր միայնակ ու հիվանդ, խնամքի կարիք ունեցող, ամբողջ ազգուտակին իր ծանր բնավորությամբ հայտնի մորաքրոջ բնակարանում:

Մասնագիտությամբ Արամը խոհարար է, բնավորությամբ, ըստ հարազատների, բարի մարդ, նրա ճակատագրով մտահոգված են բոլոր բարեկամները: Իսկ ծեր մորաքույրն այնքան չսիրված է եղել, որ փեսան դիահերձարանից նրա մարմինը ուղիղ գերեզմանատուն է տարել ու հուղարկավորել, որովհետև ոչ մի հարազատ նրան հրաժեշտ տալ չի ցանկացել:

Ինչ խոսք, ինչքան էլ ծանր լինի մարդու բնավորությունը, դա չի կարող պատճառ լինել նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն Արամ Դիլանյանին ներկայացնող բարեկամուհիների միահամուռությունը, նրանց աներկբա դատողությունները մտորումների տեղիք էին տալիս:

Այսօրվա դատական նիստին Դիլանյանի շահերի պաշտպան Բաբայանը ներկայացրեց մի շարք ծավալուն միջնորդություններ: Նա միջնորդեց հրապարակել մի քանի չհրապարակված փաստաթղթեր: Մասնավորապես՝ կա քննիչի կողմից դիակն արտաքին զննության ենթարկելու արձանագրություն: Քննիչը, առանց փորձագետի մասնակցության, հայտնի չէ, թե որտեղ, քանի որ արձանագրության մեջ նշված չէ դիակի զննություն կատարելու վայրը, դիակի ծոծրակային շրջանում հայտնաբերել էր վերք, արյունահավաքներ՝ գլխի մաշկի տակ և, որ ամենաարտառոցն է, գլխուղեղի վրա էլ արյունազեղումներ էր հայտնաբերել: Կարողացել էր որոշել նաև, որ կոտրված էին տուժողի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կողերը: Մինչ այս զննությունը՝ դիակի արտաքին զննություն էր անցկացվել դեպքի վայրում՝ բնակարանում, փորձագետի մասնակցությամբ, ու փորձագետն այս վնասվածքները չէր արձանագրել:

Ըստ մեղադրանքի՝ Դիլանյանը մորաքրոջը հարվածներ էր հասցրել բռունցքներով ու ոտքերով, սակայն դեպքի վայրում արյուն չէր եղել, արյան հետքեր չէին եղել Դիլանյանի հագուստի, հողաթափերի վրա, եղունգների կտրվածքում: Արյունոտ չէին եղել, ըստ պաշտպանի ներկայացրած տվյալների, նաև տուժողի հագուստները:

Տուժողն ընկած էր եղել իր մահճակալի մոտ, հատակին, որտեղ արյուն չէր եղել, դիակի տեղափոխման նշաններ ևս չէին հայտնաբերվել: Շտապօգնության բրիգադին հրավիրել էր Արամ Դիլանյանը:

Ըստ ամբաստանյալի՝ նախաքննության սկզբում հոգեբանական և ֆիզիկական բռնության էր ենթարկվել, ստիպված էր եղել խոստովանական ցուցմունք տալ: Նրա ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ քրեական գործում տեղեկանքներ կան, որոնք պաշտպանը միջնորդեց հրապարակել:

Պաշտպանը միջնորդեց նաև կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել՝ անթույլատրելի ապացույց ճանաչելով դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը, որովհետև այն նշանակելու որոշումը կայացնելիս քննիչը մասնակից չէր դարձրել պաշտպանին, ինչով խախտվել էր մեղադրյալի պաշտպանական իրավունքը: Կրկնակի դատաբժշկական փորձաքննությունը, որ ցանկալի էր՝ հանձնարարվի այլ փորձագիտական կենտրոնի, վերջապես կարող էր տալ պաշտպանական կողմի բարձրացրած ու քննության անաչառության շահերից բխող բազմաթիվ հարցերի պատասխանները:

Ըստ տուժողի հիվանդության պատմության՝ նա ծանր խրոնիկ հիվանդություններ ուներ, համարյա կույր էր, տանը շատ հաճախ ընկնում էր, դիպչում այս ու այն առարկային, դեմքով հարվածում դռանը: Դիակի զննության ժամանակ ի հայտ բերված վնասվածքների մի մասը, հնարավոր է, որ առաջացել էին այդպիսի իրավիճակում, դրանց վաղեմության ժամկետն ու առաջացման մեխանիզմը հարկավոր էր հստակ պարզել:

Մեղադրող Մկրտչյանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանի միջնորդություններին ծանոթանալու և իր կարծիքը հայտնելու համար: Դատարանը մեղադրողին տվեց այդ ժամանակը և հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 15-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում