Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը առիթ է տվել կասկածելու, որ շուտով նա կպսակադրվի ընկերոջ՝ Նիքոլաս Հոլթի հետ: Նրա մատնեմատին նոր մատանի է հայտնվել:
Մեծ կապույտ քարով զարդը Ջենիֆերի մատին տեսել են հինգշաբթի: Աղջիկը Նիքոլասի և դիզայներ Թոմ Ֆորդի հետ նստած է եղել Լոնդոնի ռեստորաններից մեկում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Լորենսը բողոքում էր, որ փառքը ոչնչացնում է իր անձնական կյանքը: Բայց, ըստ երևույթին, այս ընթացքում ամեն ինչ կարգավորվել է:











































