Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինին ծիծաղեցրել են նրա դեմ ուղղված այն մեղադրանքները, թե Hello Kitty-ի տեսանյութում քամահրանք է արտահայտված ճապոնական մշակույթի հանդեպ: Աստղի կողմից է նաև պաշտոնական Ճապոնիան, որին բացարձակապես չի վիրավորել երգչուհու տեսանյութը:
Ինչպես հավաստիացրել է Վաշինգտոնում Ճապոնիայի ներկայացուցիչը՝ «կասկած չկա, որ նկարահանման ժամանակ Ավրիլը բացարձակապես բարի մտադրություններ է ունեցել»:
Նա նաև նշել է, որ շատ ավելի լավ կլիներ, որ այդ տեսանյութի քննարկման ընթացքում շատ մարդիկ իրենց համար բացահայտեին Ճապոնիայի գեղեցիկ ու հարուստ մշակույթը:








































