Բրիտանական խորհրդարանի պատգամավոր Սադիկ Խանը հայտարարել է, որ ներգաղթյալները Մեծ Բրիտանիայի մասին ավելի շատ բան գիտեն, քան տեղացիները: Այս մասին Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչը խոստովանել է, որ իրեն մտահոգում է այն փաստը, որ ներգաղթյալները ստիպված պետք է թեստ հանձնեն բրիտանական պատմության ու մշակույթի մասին, այն դեպքում, երբ բնիկներն անձամբ վատ են կողմնորոշվում այդ հարցերում:
Քաղաքական գործչի խոսքով, որը ծնվել է Պակիստանից գաղթած ընտանիքում, ինքը քիչ մարդկանց չգիտի, ովքեր թեստ են հանձնում միայն քաղաքացիություն ստանալու համար:
Ընդ որում՝ Խանը նկատում է՝ եթե հարցուփորձ անենք մարդկանց, ովքեր սերնդեսերունդ ապրում են Լոնդոնում, պարզ կդառնա, որ նրանք գրեթե ոչինչ չգիտեն իրենց երկրի պատմության մասին:
«Ինձ տխրեցնում է այն, որ մեզ մոտ հայտնվում են նոր քաղաքացիներ, որոնք ստիպված են հանձնել մշակույթի իմացության թեսթ, ընդ որում, մենք անձամբ ոչ մի կերպ չենք նպաստում այդ գիտելիքների տարածմանը»,- Խանի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:
Սակայն Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Մարկ Պրիչարդը հայտարարել է, որ թեսթերը, որոնք այդքան դուր չեն գալիս իր գործընկերներին, «միավորում են երկիրն ու ջնջում են սահմանները» քաղաքացիների ու ներգաղթյալների միջև:
Մեծ Բրիտանիայի քաղաքացիության կամ կեցության իրավունք ստանալու համար ներգաղթյալները պետք է որշակի մակարդակի անգլերենի իմացություն ունենան: Նրանք պետք է հաջողությամբ հանձնեն նաև «Կյանքը Մեծ Բրիտանիայում» անվանումով թեսթ: Այդ փոփոխությունը, ի դեպ, 2005թ. մտցրել են հենց լեյբորիստները:
Մինչ բրիտանահպատակ դառնալը ներգաղթյալը պետք է անցնի համապատասխան արարողություն քաղաքապետարանում: Միջոցառման ժամանակ հնչում է ազգային հիմնը, որի ժամանակ Մեծ Բրիտանիայի նորաթուխ քաղաքացիները թագավորությանը հավատարիմ մնալու երդում են տալիս:










































