Հնարավոր է` մոտ ժամանակներս Ռուսաստանի ԱԳՆ-ը հրապարակի այլ երկրում մարդու իրավունքների վիճակի նոր զեկույցը, ասել է ՌԴ ԱԳՆ-ի` մարդու իրավունքների հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը` «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:
Անցյալ շաբաթ Պետդուման հատուկ լսումների ժամանակ քննարկել է ԱՄՆ-ում մարդու իրավունքների վերաբերյալ առաջին զեկույցը, որը պատրաստել էր ՌԴ ԱԳՆ-ն: Հաշվետվությունում նշված է, որ ամերիկացիների մեծ մասը զրկված է ընտրելու իրավունքից այն հիմքով, որ դատվածություն ունեն, իսկ ԱՄՆ-ում նախահագահական ընտրությունները կագավորող համակարգը` ընտրողների կոլեգիայի միջոցով, հանգեցնում է նրան, որ որոշ նահանգների ընտրողների ձայներն ունեն մաթեմատիկորեն ավելի մեծ կշիռ, քան այլ նահանգների բնակիչներինը:
ՌԴ ԱԳՆ-ն նաև քննադատել է ԱՄՆ ղեկավարությանը, քանի որ նրանց օրենքներով` հատուկ ծառայություներին թույլատրված է առանց դատարանի որոշման միջամտել ամերիկացիների և օտարերկրացիների անձնական կյանքին: Հաշվետվության հեղինակներն ասել են, որ ԱՄՆ-ում խոսքի ազատության մակարդակը զգալիորեն իջել է:
Հրատարակության հարցին` էլի սպասվո՞ւմ են նման զեկույցներ, Դոլգովը պատասխանել է. «Կլինեն. հնարավոր է` հաջորդը հայտնվի շատ շուտով: Մենք շահագրգռված ենք, որ դրանք կարդան, և պատրաստ ենք երկխոսության, բայց միայն` պրոֆեսիոնալ»,- մեջբերում է «Կոմերսանտ»-ը:
Ռուս դիվանագետը չի ճշգրտել, թե հաջորդ զեկույցը որ երկրին նվիրված կլինի:
«Մենք կգործենք ճկուն` կախված իրավիճակից և տեղեկատվության կուտակումից: Սակայն մենք չենք ընդօրինակի այն, ինչ անում է, օրինակ, ԱՄՆ պետդեպարտամենտը. նրանք նկարագրում են ամբողղջ աշխարհը` բացի իրենցից: Սա, մեր կարծիքով, անազնիվ և խոցելի տրամաբանություն է»,- ասել է Դոլգովը:
Նա նշել է, որ անհրաժեշտություն չի տեսնում ուսումնասիրություն անցկացնել այնպիսի երկրներում, ինչպիսիք են` Տաջիկստնան ու Ուզբեկստանը, որտեղ ևս խախտվում են ռուս քաղաքացիների իրավունքները:
Նա ասել է, որ իրենք չեն տեսնում այս երկրներում ուսումնասիրություն կատարելու անհարժեշտություն, քանի որ ակտիվորեն աշխատում են այս երկրների կառավարությունների հետ, ու եթե խնդիրներ առաջանան, այդ խնդիրները կլուծվեն երկկողմանի փոխգործակցության արդյունքում՝ այդ ամենը չհանելով հասարակական մակարդակի:
Նա նշել է, որ ժողովրդավարության օրինակ չի կարող լինել ոչ մի երկիր: Նաև համաձայն չէ, որ մարդու իրավունքների մասին ՌԴ զեկույցի հրապարակումը կարելի է գնահատել որպես վերադարձ սառը պատերազմին:











































