Քանի դեռ ԼՂ բանակցային գործընթացում ներգրավված չէ ղարաբաղյան կողմը, ոչ մի արդյունք չպետք է ակնկալել բանակցություններից. այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` օրերս կայացած հանդիպումից, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, չպետք է մեծ ակնկալիք ունենալ: «Մենք պետք է ոչինչ էլ չակնկալեինք այս հանդիպումներից: Մինսկի խմբի շրջնակներում բանակցություններն ավելի շատ բանակցություն են, քան իրական արդյունք: Մեկ բանակցային կողմ պակասում է այսօր՝ դա ԼՂՀ-ն է: Առանց ԼՂՀ ներգրավման, էական արդյունք չի լինի»,- ասաց Կիրակոսյանը:
Ըստ նրա` պետք է նաև քայլեր ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը վճարի այն բանի համար, որ անպատասխանատու կեցվածք ունի և պատերազմ է հրահրում:








































