Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել Ավթանդիլ Բերիձեն: Առողջարանային Չակվի քաղաքում, ուր գտնվում է Աջարիայի գերագույն օրենսդիր մարմինը, տեղի ունեցած Գերագույն խորհրդի առաջին նիստում նրա օգտին քվեարկել է 13 պատգամավոր: Նիստին ներկա է գտնվել նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
8 պատգամավորներ չեն քվեարկել, նրանք բոլորն էլ ներկայացնում են ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: Բերիձեն «Հանրապետական» կուսակցության անդամ է, որը մտնում է «Վրացական երազանք» դաշինքի մեջ: Աջարիայի Գերագույն խորհրդի 13 պատգամավորները ներկայացնում են «Վրացական երազանք» դաշինքը, իսկ 8-ը՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը: