Հոլանդիայի բարձրագույն լիգայի շրջանակներում երեկ կայացավ գլխավոր դերբիներից մեկը: Միմյանց էին հանդիպել Ամստերդամի «Այաքս»-ն ու Ռոտերդամի «Ֆեյենորդ»-ը:
Խաղն ստացվեց բավականին հետաքրքիր ու գոլառատ: Թիմերը երկուական գոլ փոխանակեցին:
Այդ գոլերից առանձնանում էր Պելե անունով ֆուտբոլիստի հրաշալի այս գոլը, որը էլ ավելի գեղեցկացրեց խաղը:







































