«Ջավախքում ադրբեջանական և թուրքական զանգվածի մեծ ներգաղթ է սկսվել, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել ջավախահայության շրջանում, բայց ոչ Հայաստանի իշխանությունների»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց փորձագետ Վահե Սարգսյանը:
Նրա խոսքերով, եթե նախախորհրդային տարիներին Վրաստանում կային 20 հազար ադրբեջանա-թաթարական ցեղեր, ապա այսօր նրանց թիվը հասնում է 350-400 հազարի` Վրաստանի հյուսիսում:
Նախկինում, եթե ադրբեջանական զանգվածի ներթափանցման վիճակագրությունը կազմում էր 5 տարին մեկ, այսօր արդեն յուրաքանչյուր տարի կարելի է վիճակագրություն անցկացնել, նշեց փորձագետը: