Գերմանիայի հարավում գտնվող Բավարիայի բնակիչները հարգում են իրենց ավանդույթները: Դրանց թվին է պատկանում նաև ամբողջ աշխարհին հայտնի գարեջրի փառատոնը: Սակայն Բավարիայի պատմության մեջ կան նաև մութ էջեր, որոնք գեմանացիները կնախընտրեին մոռանալ:
Երեք տարի հետո լրանում է Ադոլֆ Հիտլերի.Mein Kampf («Իմ պայքարը» (1924 թ.)) գրքի հեղինակային իրավունքի ժամկետը: Գերմանացիները մտահոգված են, որ ծայրահեղականները կարող են այն օգտագործել իրենց նպատակների համար:
Գրքի հեղինակային իրավունքը պատկանում է Բավարիայի իշխանություններին, որոնք այժմ օրինական ճանապարհով փորձում են թույլ չտալ գրքի ցանկացած հատվածի հրապարակումը: Իշխանություններն այս գրքի հրապարակումը ցանկանում են տեսնել իրազեկ պատմաբանների մեկնաբանություններով:
1936-1945 թվականներին այս գրքի օրինակը տրվում էր ամեն նորապսակ զույգի: Նացիստական ռեժիմի գոյության տարիներին տարածվել է Mein Kampf-ի տասը միլիոն օրինակ:











































