«Յուվենթուս»-ի 34-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր 500-րդ հանդիպումն է անցկացրել Իտալիայի առաջնության շրջանակներում: Դա տեղի է ունեցել այսօր, երբ «Յուվե»-ն Ա Սերիայի 9-րդ տուրում «Կատանիա»-ի դեմ արտագնա խաղում հաղթանակ է տարել նվազագույն հաշվով:
500 հանդիպումներից 332-ը Բուֆոնն անցկացրել է «Յուվենթուս»-ի, իսկ 168-ը` «Պարմա»-ի մարզաշապիկով: Հետաքրքրական է, որ իր առաջին գոլը դարպասապահը բաց է թողել «Յուվե»-ի դեմ կայացած խաղում:





































