Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի ընտանիքի փաստաբանները հերքել են New York Times-ում վարչապետի ընտանիքի հարստությունների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները, ինչը ապագայում կարող է պարբերականին պատասխանատվության կանչելու պատճառ դառնալ կեղծ տվյալների հրապարակման համար` հաղորդում հոնկոնգյան պարբերականը:
New York Times-ը ուրբաթ օրը հոդված է հրապարակել, որ Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հարազատները տիրապետում են ավելի քան 2,7 մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի: Պարբերականը նշում է, որ Ցզյաբաոյի ընտանիքը զգալիորեն հարստացել է մինչ նա բարձր պաշտոն է զբաղեցնում: Դրա ապացույցներ, սակայն, չեն բերվում: Գաղտնի հարուստների ցուցակում նշվում են վարչապետի մայրը, կինը, որդին և կրտսեր եղբայրը: Այս տվյալների հրապարակումից հետո Չինաստանում թերթի կայքը արգելափակվել է:
Վեն ընտանիքը ներկայացնող փաստաբանները հերքել են այս տվյալները և իրենց իրավունք վերապահել պարբերականին պատասխանատվության ենթարկել:
Փաստաբաններն իրենց հայտարարության մեջ նշում են, որ չնայած Վեն ընտանիքի որոշ անդամներ գործարարությամբ են զբաղվում, բայց դա ամբողջությամբ օրինական է, և նրանք ոչ մի ընկերության ապօրինի սեփականատեր չեն:










































