«Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան իր գոհունակությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ վերջերս քիչ թե շատ սկսել է հայտնվել թիմի մեկնարկային կազմում:
«Ես հիանալի մարզավիճակում եմ: Երջանիկ եմ, որ կարողացա վերադառնալ ֆուտբոլ: Երջանիկ եմ նաև նրա համար, որ կարողացա գոլ խփել ու օգնել թիմիս հաղթանակ տանել:
Այնպես էր ստացվել, որ մինչ այս խաղը երբեք չէի խաղացել «Ռայո»-ի մարզադաշտում: Ուրախ եմ, որ այստեղ էլ նորամուտս նշեցի ու կարողացա օգնել թիմին հաղթանակ տանելու հարցում»,- հայտարարել է Վիլյան:
Հիշեցնենք, որ Վիլյան 8 ամիս շարունակ բուժվում էր ոտքի կոտրվածքից հետո ու միայն վերջերս է վերադարձել ֆուտբոլ:







































