Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդը երկրի արտաքին քաղաքականությունը որոշող իր ելույթում հայտարարել է ասիական շրջանում Ավստրալիայի դիրքերը ամրապնդելու մտադրության մասին:
Հիլարդը մտադիր է հեռանալ Հին Եվրոպայի երկրներից հանուն անմիջական հարևանների:
Կանխորոշելով արտաքին քաղաքականության զարգացման հեռանկարները` վարչապետն առանձնացրել է 25 կետ և մասնավորապես հայտարարել, որ յուրաքանչյուր ավստրալական դպրոց պիտի դպրոց-գործընկեր ունենա Ասիայում, իսկ ուսանողները պետք է հնարավորություն ունենան ուսումնասիրելու չինարեն, հնդկերեն, ճապոներեն և ինդոնեզերեն:









































