Հայտնի է դարձել, որ ընդամենը մի քանի ժամ անց, երբ Apple ընկերության նոր iPad mini պլանշետը հասանելի է դարձել նախապես պատվիրողներին, Wi-Fi-ով բոլոր սպիտակ տարբերակները վաճառվել են:
Այժմ սպիտակ iPad mini ձեռք բերել ցանկացողները պետք է սպասեն: iPad mini-ի սև մոդելները հասնելի են եղել նախապես պատվիրողներին, սակայն այժմ դրանք էլ են սպառվել:
Ինչպես նշում են վերլուծաբանները՝ չնայած սև և սպիտակ տարբերակներն ամբողջովին նույնն են, բայց սպիտակ մոդելները միշտ ավելի բարձր են գնահատվել, քանի որ դրանք բացառիկ են համարվում:









































