Այսօր Ուկրաինան Գերագույն ռադայի պատգամավորներ է ընտրում: 500 պատգամավորներից 225-ը կընտրվեն մեծամասնական ընտրակարգով, ևս նույնքանը՝ կուսակցական ցուցակներով: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցում է 87 կուսակցություն, որից միայն 21-ն է ընտրությունների գնում կուսակցական ցուցակներով: Խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ է հաղթահարել 5 տոկոսանոց շեմը:
Գերագույն ռադայի ընտրությունների լեգիտիմությանը կհետևեն 3797 միջազգային դիտորդներ և մասնակից կուսակցությունների ու անհատ թեկնածուների ավելի քան 300 հազար պաշտոնական ներկայացուցիչներ:Նրանցից բացի` ընտրություններին կարող է հետևել ցանկացած մարդ. 32 հազար 200 ընտրատարածքները հագեցած են երկուական տեսախցիկներով, որոնք իշխանությունների վրա ավելի քան 1 մլրդ գրիվնի են արժեցել:









































