Կիպրոսի իշխանությունները ֆինանսական օգնության տրամադրման հարցում համաձայնության են եկել միջազգային վարկատուների հետ: Այս մասին հաղորդել է Կիպրոսի ֆինանսների նախարար Վասսոս Շիարլին տեղի լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Վ. Շիարլիի խոսքով՝ Կիպրոսի և վարկատուների «եռյակի» միջև առկա են մի շարք տարաձայնություններ, սակայն թե ինչպիսի՝ ֆինանսական գերատեսչության ղեկավարը չի մանրամասնել:
«Մենք հույս ունենք, որ համաձայնությունը ձեռք կբերվի նոյեմբերի 12-ին»,- նշել է նախարարը:










































