Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող, առաջատար Լիոնել Անդրես Մեսսին, որը Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ռայո Վալյեկանո» – «Բարսելոնա» խաղին դուբլի հեղինակ դարձավ, խոստովանել է, որ ֆուտբոլի արքայի ռեկորդը շրջանցելն իր համար այդքան էլ կարևոր չէ, իսկ ավելի ճիշտ՝ դա նրան չի անհանգստացնում: Նշենք, որ Պելեն մեկ ամբողջ՝ օրացուցային տարվա ընթացքում դարձել է 75 գոլի հեղինակ: Մեսսին այս պահին 73 գոլ ունի իր ակտիվում:
«Պելեի ռեկորդը շրջանցելը վերջինն է, որ ինձ անհանգստացնում է: Մենք դժվարին հաղթանակ տարանք, և դա է ամենակարևորը»,- ասել է Մեսսին:








































