Այսօր առավոտյան` ժամը 7.50-ի սահմաններում, Կիևյան կամրջից երիտասարդ մի տղա ցած է նետվել և մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ քննչական խումբը պետի օպեր գծով տեղակալ Գարիկ Գաբրիելյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատող դատաբժիշկը հայտնել է, որ մահացածը մոտ 20-23 տարեկան է: Ոստիկանությունը ձեռնարկում է քննչական գործողություններ` պարզելու ինքնությունը և դեպքի հանգամանքները:
Պարզվել է այդ երիտասարդի ինքնությունը: Նա Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ Միքայել Լևոնի Վասիլյանն էր:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի