Չինաստանում բժիշկներն ի վիճակի չեն օգնել 12- ամյա աղջկան, ով ողջ է մնացել դեմքին հրազենային վնասվածք ստանալուց հետո: Նա արդեն մի քանի ամիս շարունակ ապրում է՝ դեմքի մեջ խրված տասնյակ մետաղակտորներ:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել դպրոցական եղբոր հետ խաղալու ժամանակ: Վերջինս պատահմամբ որսորդական հրացանով կրակել է քրոջ դեմքին:
«Մինչև հիմա չենք կարող հասկանալ, թե ինչպես է ողջ մնացել: Միայն կուրացել է նրա մի աչքը»,-ասել է տեղի բժիշկներից մեկը:
Տեղի ունեցածից հետո աղջիկը դադարել է հաճախել դպրոց և չի կարողանում դուրս գալ փողոց՝ առանց դեմքը ծածկելու:











































