Դատական սխալի զոհ դարձած բրիտանացին մահացել է թոքերի հիվանդությունից ազատվելուց երեք տարի անց:
Շոն Հոդսոնը բանտում անցկացրել է 27 տարի` 1979թ. 22-ամյա Թերեզա դե Սիմոնեի սպանության համար:
Նրա դատավճիռը չեղյալ է հայտարարվել 2009թ., երբ ԴՆԹ-ի անալիզը հաստատել է հանցագործությանը մասնակցություն չունենալու փաստը: Ինչպես պարզվել է` հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, որը Հոդսոնի արդարացման ժամանակ արդեն մահացել էր:
Բանտից դուրս գալուց հետո 60-ամյա Հոդսոնը խոշոր փոհատուցում է ստացել, սակայն նա շատ դժվար է հարմարվել ազատ կյանքին այդքան տարվա կալանքից հետո:










































