Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 19.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 131 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների դիսպետչերները: փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջարանում հայտնաբերվել է 59-ամյա Դերենիկ Լոբյանի դին: Մահվան պատճառների մասին ոչինչ հաղորդվում:









































