Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Independent հրատարակությանը տված հարցազրույցում խոսել է հոմոսեքսուալիզմի և միասեռ ամուսնությունների իր ընկալման մասին, փոխանցում է ТСН-ը:
Երկրի նախագահը հայտարարել է, որ լեզբուհիներին խղճում է և համարում է, որ նրանց ի հայտ գալու մեղավորները տղամարդիկ են:
«Այն, ինչ կանայք տղամարդկանց մեջ պետք է գտնեին, սկսել են փնտրել կանանց մեջ»,- նշել է Լուկաշենկոն` ավելացնելով, որ չի դատապարտում լեզբուհիներին:
«Ինչ վերաբերում է տղամարդկանց, ես ասում եմ` Աստված նրանց հետ: Ես չեմ քննարկում և առավել ևս` չեմ քննադատում նրանց: Ուստի սա առայժմ իմ ընկալման սահմաններից դուրս է… Սակայն ես ուղիղ ասում եմ, որ հիմա դա չեմ ընկալում: Ավելին, եթե ես դա ընկալում էլ եմ, ապա ծայրահեղ բացասաբար, ես դա ծայրահեղ աննորմալ եմ համարում»,- ասել է նա:
Բելառուսի նախագահն ասել է. «Եվս մեկ անգամ եմ ասում` եթե դա նորմալ է, ինչո՞ւ երեխաներ չկան»:
Հիշեցնենք` վերջերս Լուկաշենկոն Բելառուսի խորհրդարանին առաջարկել է նաև կանանց բանակ զորակոչելու օրենք ընդունել:






































