Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հոկտեմբերի 27. հերթական տարելից և անպատասխան հարցեր

Երկիրը հիշում է այն օրը, որը խլեց պետական առաջնորդների` խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի կյանքը: Նրանց լեգիտիմությունը կասկածից վեր էր, քանի որ նրանք ստացել էին ընտրողների մեծամասնության քվեները, և այդ մեծամասնությունը ոչ միայն համաձայն էր ընտրության արդյունքներին, այլև չէր կասկածում, որ իրենց քվեն հաշվի է առնվել:

Շատերն են հնչեցնում բազմիցս բարձրաձայնված հարցերը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել: Ընդ որում, հարց տվողների թիվն ավելի կմեծանա, քանի որ ողբերգական տարելիցը կհիշեն Աստրախանում Սարգսյան-Ալիև-Մեդվեդև եռակողմ հանդիպման համապատկերին: Իսկ «Ինչո՞ւ հենց հոկտեմբերի 27-ին» հարցը շատերի մտքով կանցնի: Հարցը կծագի, ու կհիշեն Լոնդոնում պոլոնիումից թունավորված Ալեքսանդր Լիտվինենկոյին, որն իր հարցազրույցներից մեկում բառացիորեն ասել էր հետևյալը. «Որոշակի քաղաքական նպատակների հասնելու համար ռուսաստանյան հատուկ ծառայությունները հաճախ են դիմում նման դիվերսիոն գործողությունների: Ռուսաստանի հատուկ ծառայությունների ղեկավարներից շատերին է հայտնի, որ 1999թ. հայոց խորհրդարանում տեղի ունեցած սպանդը կազմակերպվել էր մեկ այլ հատուկ ծառայության` ՊՀՎ-ի (ԳՌՈՒ) կողմից: Այդ հատուկ գործողության միջոցով Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը հաջողվեց կանխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսքը վերաբերում էր ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում նախագահներ Հ.Ալիևի և Ռ.Քոչարյանի միջև կոմյունիկեի ստորագրմանը: Կարգավորման գործընթացը դուրս էր եկել Ռուսաստանի վերահսկողությունից, ինչն էլ ռուսաստանյան հատուկ ծառայություններին դրդեց հատուկ գործողություն իրականացնել հայոց խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են»:

Այդպես էլ ոչ մեկը չցնցվեց… Ուրեմն ինչո՞ւ պիտի հիշեն: Երբ ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարեցին ԱՄՆ-ում ռուսաստանյան լրտեսական ցանց բացահայտելու մասին, ամսաթիվը, ինչպես հայտարարեց նախարար Լավրովը, ընտրվել էր «առանձնակի նրբագեղությամբ»: Պետք է ասել, որ եռակողմ ձևաչափով աստրախանյան հանդիպման ամսաթիվը ևս ընտրվել է ոչ պակաս նրբագեղությամբ: Խորհրդարանի նիստերի նորոգված դահլիճում, որտեղ 13 տարի առաջ հեղված արյունը մնաց նոր սվաղի ու ներկի տակ, ութ հոգիներ են սավառնում` անդադար հնչեցնելով նույն անպատասխան հարցերը` Համլետի հոր ուրվականի պես…

Այն ժամանակ նույնպես ղարաբաղյան հարցը կտրուկ էր դրված և կարող էր Հայաստանում ոչ միայն պայթեցնել ներքաղաքական իրավիճակը, այլև տեկտոնյան սալաքարերը տեղաշարժել տարածաշրջանային քաղաքականության մեջ: «Ո՞վ է ստորագրելու», – հարց էին տալիս ոմանք: Մյուսներին հետաքրքրում էր. «Արդյո՞ք առհասարակ ստորագրվելու է»:
Այս անգամ Աստրախանն է` Աստանայից առաջ, ամենատարբեր գագաթնաժողովներ, դարձյալ իշխանության խնդիրներ Ռուսաստանում, դարձյալ «Ի՞նչ անել», դարձյալ «Ո՞վ է մեղավոր», և անպայման «Դու ինձ հարգո՞ւմ ես»:

Իսկ հետո՞: Կապրենք, կտեսնենք: Վլադիմիր Պուտինը, այն ժամանակ Երևան գալով, ասել էր, թե զոհվել են Ռուսաստանի բարեկամները: Հիմա նա նման բան չի ասի. իշխանության մեջ միայն վասալներ են մնացել: Վասալները բարեկամներ չեն կարող լինել: Չեն կարող լինել նույնիսկ Ռուսաստանի, նույնիսկ` Պուտինի բարեկամները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում