Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկաբնակ թուրքերի քանակը գերազանցել է կես միլիոնի սահմանագիծը: Այս մասին հայտարարել է Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Լևենթ Բիլգենը:
Վերջինիս խոսքերով` ամերիկյան պաշտոնական տվյալներով` թուրքերի քանակը կազմում է 350,000 մարդ, սակայն հյուպատոսությունում չհաշվառված Թուրքիայի քաղաքացիների հետ միասին ԱՄՆ-ի թուրքական բնակչությունն անցնում է կես միլիոնից:










































