Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Օրենքով գող» Պզոյի (Արմեն Ղազարյան) գործով կասկածյալ Դավիթ Միրզոյանը խոստովանել է մեղքը

Երեկ Նյու Յորքում Medicare-ի գործով ձերբակալված Դավիթ Միրզոյանն իրեն մեղավոր է ճանաչել ռեկետի, խարդախության, փողերի լվացման և անձնական տեղեկության առևանգման մեջ: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», այս հանցագործությունները նա իրագործել է ԱՄՆ-ում գործող ծերերին բժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված Medicare համակարգից ավելի քան 100 մլն դոլար ներգրավելու ընթացքում:

Միրզոյանը ձերբակալվել էր մոտ 2 տարի առաջ Լոս Անջելեսում` հանցավոր խմբավորման մյուս անդամների հետ (խմբի միջուկը ազգությամբ հայեր են): Այդ ժամանակ, ընդհանուր առմամբ, ԱՄՆ Արևմտյան և Արևելյան ափամերձ շրջաններում ձերբակալվել էր ավելի քան 50 մարդ: Այդ առիթով Նյու Յորքի Արևելյան շրջանի դաշնային դատավոր Փիրթ Բհարարան հատուկ մամուլի ասուլիս էր անցկացրել՝ հայտարարելով, որ բացահայտվել է խոշորագույն խարդախությունների ցանց: Մեղադրյալները, օգտագործելով գողացված տվյալներ, 118 ֆիկտիվ բժշկական կլինիկաներ էին բացել ԱՄՆ 25 նահանգներում: Նրանք Medicare-ի վճարման էին ներկայացրել, ընդհանուր առմամբ, շուրջ 100 մլն դոլար բժշկական ծառայությունների հաշիվ, սակայն իրականում նման ծառայություններ ոչ մեկը չէր ստացել:

Բհարարայի խոսքերով՝ հանցագործները նախքան ձերբակալվելը խարդախությունների ճանապարհով ստացել են 35 մլն դոլար: Բհարարան բացահայտված հանցագործությունն անվանել էր «միջազգային»՝ ընդգծելով, որ նրա ղեկավարներն ամուր կապեր են ունեցել Հայաստանի հետ՝ պարբերաբար այցելելով այդ երկիր և ԱՄՆ-ում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարով այնտեղ անշարժ գույք գնել: Բհարարան խմբավորումը համեմատել է «դասական Cosa Nostra»-ի հետ՝ ավելացնելով, որ «անօրինական եկամուտների, աշխարհագրական ընդգրկվածության և նպատակասլացության տեսանկյունից ավանդական մաֆիան կարող էր նախանձել այդ հայ-ամերիկյան խմբավորմանը»:

Հետաքննության տվյալներով՝ Դավիթ Միրզոյանն անուղղակիորեն ղեկավարում էր Լոս Անջելեսում հանցավոր խմբավորման գործունեությունը, իսկ Նյու Յորքում այդ գործառույթն իրականացնում էր Ռոբերտ Թերջանյանը: «Միրզոյան-Թերջանյան կազմակերպությունը», ինչպես նրանց անվանում են մեղադրական եզրակացության մեջ, զբաղվել է խարդախություններով, ռեկետով, անձնական տվյալներ գողանալով, վարկային քարտեր կեղծելով, դրամաշորթությամբ, ծխախոտի և «վիագրայի» անօրինական տարածմամբ: Մեղադրական փաստաթղթերում ասվում է, որ հանցագործները մոլորության մեջ են գցել ԱՄՆ իմիգրացիոն իշխանություններին և «օտարերկրյա կառավարության ներկայացուցիչների օգնությամբ այնպես են արել, որ այդ կառավարությունը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսվող անձանց՝ այդպիսով ԱՄՆ իշխանություններին զրկելով նրանց երկրից արտաքսելու հնարավորությունից»:

Մեկնաբանելով Միրզոյանի խոստովանությունը՝ դաշնային դատախազ Բհարարան նրան անվանել է «հանցավոր պարտիզան, որը ներխուժել է մեր երկրի առողջապահական համակարգ»: Դատախազն ավելացրել է, որ մեղքի խոստովանությունն անխուսափելի կդարձնի Միրզոյանի դատավճիռը: Միրզոյանին սպասվում է 75 տարվա ազատազրկում, սակայն սովորաբար մեղքը խոստովանելու դեպքում դատավորը մեղմացնում է դատավճիռը, հատկապես երբ մեղադրյալը համաձայնում է վկայություն տալ իր համախոհների դեմ: Արդյո՞ք Միրզոյանի հետ նման համաձայնություն է ձեռք բերվել՝ չի հաղորդվում: Նրա դատավճիռը կկայացվի 2013թ. փետրվարի 6-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում