Շվեյցարիայում ձերբակալվել է մի վարորդ, որը կարող է դառնալ ղեկին հարբելու ազգային հակառեկորդի թեկնածու: Տղամարդու արյան մեջ ալկոհոլի բաղադրությունը եղել է 5,45 – 6 պրոմիլիլիտր: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները՝ 47-ամյա վարորդը ձերբակալվել է ոստիկանության կողմից: Իրավապահների ուշադրությունը գրավել է ճանապարհի եզրին կանգնած ավտոմեքենան: Վարորդին արթնացնելու փորձը հաջողությամբ չի ավարտվել, և ոստիկանները շտապ օգնություն են կանչել, որը նրան հիվանդանոց է տարել:
Արյան անալիզը ալկոհոլի ծայրահեղ բարձր քանակ է ցույց տվել նրա օրգանիզմում: Ըստ բժիշկների՝ 3 պրոմիլիլիտրի դեպքում մարդիկ կոմայի մեջ են ընկնում
Նշենք, որ արյան մեջ ալկոհոլի 4 պրոմիլիլիտր պարունակության հասնելու համար անհրաժեշտ է մեկ շիշ օղին միանգամից խմել:
Վարորդի գործը ուղարկվել է դատախազություն: Նրան երկար ժամանակով արգելվելու է ավտոմեքենայի ղեկին նստել:





































